Ավտոմոբիլային
Բոլոր ոլորտները

Ավտոմոբիլային

Երթևեկությունն ավելի հանգիստ է, երբ վստահ եք Ձեր մեքենայի և դրա պաշտպանիչ շերտի վրա։ Կիրառվելով հատուկ պայմաններում բարձրակարգ մասնագետների կողմից՝ Ceramic Pro-ն ապահովում է ամենաարդյունավետ պաշտպանությունը Ձեր մեքենայի և մոտոցիկլետի համար։

Ինչպես է այն աշխատում

Նոր մեքենայի կամ մոտոցիկլետի փայլը տպավորություն է, որը դուրս է մրցակցությունից։ Այնուամենայնիվ, արևի ճառագայթների, շրջակա միջավայրի ազդեցության, ֆիզիկական ներգործության և ուժեղ քիմիական նյութերի մշտական ազդեցությունը առաջացնում է քերծվածքներ և գույնի խամրում, ինչի հետևանքով մեքենան կորցնում է իր գրավիչ տեսքը։ Ձեր մեքենան ավելին է, քան պարզապես տրանսպորտային միջոց. այն արժանի է լավագույն վերաբերմունքի և պրոֆեսիոնալ խնամքի։

Ceramic Pro-ն հեղուկ ապակենման ծածկույթների արտադրատեսակների շարք է, որի գերազանց պաշտպանությունն ու արդյունավետությունը հիմնված են նանոտեխնոլոգիաների վրա։ Ներկի, պլաստիկի, մետաղի, ռետինի և այլ նյութերի վրա կիրառվելիս այս պաշտպանիչ համակարգը ձևավորում է հզոր և մշտական պաշտպանիչ շերտ, որն անթերի փայլուն է, հեշտ է մաքրվում և պահպանվում, դիմացկուն է UV ճառագայթների և ուժեղ քիմիական նյութերի նկատմամբ։ Ընտրելով Ceramic Pro՝ Դուք ընտրում եք անթերի տեսք և գերժամանակակից պաշտպանություն։

Առավելություններ

Ամբողջական պաշտպանություն

մեքենայի բոլոր մակերեսների համար

Հակաքերծվածքային հատկություններ

ներկի և այլ մակերեսների համար

Կեղտ և ջուր վանող հատկություն

հիդրոֆոբ էֆեկտի և բարձր կոնտակտային անկյան շնորհիվ

Գույնի խամրման կանխում

UV ճառագայթների ազդեցության հետևանքով

Ինտենսիվ գույն և բարձր փայլ

կատարյալ հարթ պաշտպանիչ շերտի շնորհիվ

Բարձր դիմացկունություն

ագրեսիվ քիմիական նյութերի և շրջակա միջավայրի նկատմամբ

Հեշտ մաքրում

արագ խնամք ժամանակ առ ժամանակ

Սպասելիքները գերազանցող երկարակեցություն

մի քանի տարուց մինչև ցմահ երաշխիքներ