Տուն

Տունը այն վայրն է, որտեղ Դուք անցկացնում եք Ձեր ժամանակի մեծ մասը: Այն պետք է լինի ապաստան անհանգստություններից և հոգնեցուցիչ տնային գործերից: Մաքուր, անվտանգ և հարմարավետ տնային տնտեսությունը երբեք ավելի հասանելի չի եղել, շնորհիվ Ceramic Pro Home պաշտպանության:

Ինչպես է այն աշխատում

Նվիրված լինելով Ձեր կյանքը հեշտացնելուն և հարմարավետ կենսամիջավայր ստեղծելուն՝ Ceramic Pro Home արտադրատեսակների շարքը լուծում է առաջարկում տնային տնտեսությունը մաքուր և առողջ պահելու ամենօրյա մարտահրավերներին: Մեր ոչ թունավոր և մարդկանց համար անվտանգ նանոկերամիկական արտադրանքը հարմար է Ձեր տան գրեթե ցանկացած մակերեսի համար՝ քարե պատեր և սալիկներ, թանկարժեք մարմարե սեղաններ, կենցաղային տեխնիկա, լվացարան, լոգարան, այգու կահույք, ճակատային մաս, կահույքի պաստառներ, վարագույրներ և նույնիսկ փափուկ խաղալիքներ:

Ինչպես ինտերիերում, այնպես էլ էքստերիերում օգտագործվող նյութերի համար արդյունավետ՝ Ceramic Pro Home ծածկույթները ապահովում են կեղտ վանող հատկություններ, ինչը նշանակում է, որ Ձեր կահույքը, դեկորատիվ տարրերը և հարմարությունները այլևս հակված չեն լինի սննդից, ըմպելիքներից, յուղից և կեղտից առաջացող բծերին: Մոռացեք մաքրող միջոցների կույտերի մասին և Ձեր թանկարժեք ժամանակը ծախսեք Ձեր սիրելի գործերի և սիրելիների վրա՝ փոխանակ մաքրելու, խոզանակելու և լվանալու:

Առավելություններ

Հարմար է ցանկացած նյութի համար

քար, մետաղ, ապակի, փայտ, տեքստիլ, պլաստիկ, ռետին և այլն

Հզոր և դիմացկուն պատնեշ

դիմացկուն լուծիչների, թթուների և ալկալիների նկատմամբ

Հակաքերծվածքային հատկություններ

դիմանում է մեխանիկական վնասվածքներին

Նորի տեսք

վերականգնված օգտագործված իրերի համար

Հարմարեցված ինտերիերի և էքստերիերի համար

դիմանում է ծանր եղանակին և ամենօրյա օգտագործմանը

Կեղտ և ջուր վանող հատկություն

չի վախենում թափված հեղուկներից, բորբոսից և մանրէներից

Հեշտ մաքրվող

արագ և ավելի հազվադեպ սպասարկում

Առողջության համար անվտանգ

չի պարունակում վտանգավոր նյութեր